|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ»-ը գրում է . «Սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանին դեռ ամռանն էին մարզապետի պաշտոն առաջարկում: Անգամ հայտնի էին հեռացող մարզպետների անունները, որոնցից մեկի աթոռը նրան էր բաժին հասնելու:
Սակայն վերջիններս իրենց հարցերը «լուծեցին», և Խաչիկի հարցը մնաց օդում կախված: Սերժ Սարգսյանին անսահման նվիրված «Հայոց արծվի» մերձավորները խիստ դժգոհ են և ասում են, որ հաղթողը «փողի քսակն է», իսկ իրենց Խաչիկը, որ այդ հարցում «մրցունակ» չէ, մնում է անպաշտոն:
Բայց, ըստ վերջին լուրերի, Ասրյանի 12 հազարի հասնող արծիվներին, որպես ռեալ ուժ, արդեն սկսել են գնահատել, և նրա «արժեթղթերը» բարձրանում են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: