|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 15-ին` ժամը 18.03-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Օձուն-Վանաձոր 4-րդ կմ-ի հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 26 OU 256 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 10 մ):
Վարորդը` 1992 թ. ծնված Վ. Մ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: