|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլի I խմբում, որում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը, երեկ Սերբիան սեփական հարկի տակ ընդունել է Ալբանիային:
Հայտնի է, որ այս երկու երկրները թշնամական հարաբերություններ ունեն Կոսովոյի պատերազմից և անկախացումից հետո, որը պատմականորեն համարվում է սերբերի տարածքը:
Եվ ահա քաղաքական կրքերը բռնկվեցին նաև ֆուտբոլային խաղադաշտում: Առաջին խաղակեսի վերջնամասում մարզադաշտում հայտնվել է թռչող սարք, որից կախված են եղել Ալբանիայի և Կոսովոյի դրոշները: Սերբ ֆուտբոլիստները փորձել են վերցնել այն, ինչից հետո սկսվել է բախում երկու թիմերի ֆուտբոլիստների միջև, ապա` անկարգություններ են թույլ տվել նաև Սերբիայի հավաքականի երկրպագուները:


