|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է իսպանացի հանրահայտ օպերային երգչուհի, ՄԱԿ-ի Խաղաղության դեսպան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Մոնսերատ Կաբալիեի համերգը՝ «Հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման» խորագրով։
Համերգին մասնակցում էին նաև Մոնսերատ Կաբալիեի դուստրը` ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, իսպանացի տենոր Ջորդի Գալանը և դաշնակահար Ռիկարդո Էստրադան: Համերգի ընթացքում հանրահայտ օպերային երգչուհին դստեր և Ջորդի Գալանի հետ կատարել է նաև Կոմիտասի «Կռունկ» երգը:
Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք։