|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ հետո կմեկնարկի Շանթ Հարությունյանի և ընկերների գործով հերթական դատական նիստը:
Այս պահին դատարանում են նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Yerkir.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ դրսում բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ, ովքեր վանկարկում են՝ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների»:
Ակցիայի կազմակերպիչ Վրեժ Զատիկյանը նիստերի դահլիճում տեղեկացրեց, որ ամբաստանյալների շատ հարազատների թույլ չեն տալիս ներկա գտնվել դատական նիստին՝ պատճառաբանելով, թե տեղ չկա: Ներկաներին, որոնք եկել են զուտ լսելու դատական նիստը, նա հորդորեց դուրս գալ դահլիճից, քանի որ, ըստ նրա, ուղիղ եթերի միջոցով նիստին հետևելու պայմաններն ապահովված են: Այդ հորդորից հետո Փաշինյանը դուրս եկավ դահլիճից՝ տեղ տալու համար ամբաստանյալների հարազատներին:
Այսօր հնարավոր է` գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը մտնի խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: