|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշում է, որ գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու առաջին իսկ օրվանից Ռուսաստանի հայերի միությունը կցված է եղել այդ գործին և արել ամեն հնարավորը` գործարարին օգնելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ Ռուսաստանի հայերի միությունը տվել է երաշխավորություն, որովհետև լավ են ճանաչում Լևոն Հայրապետյանին` որպես գործարարի և բարերարի:
Աբրահամյանը հայտնեց, որ գործարարը ներկայումս տնային կալանքի պայմաններում ստանում է համապատասխան բուժում:
Նա նշեց, որ թե' ինքը, թե' միությունը չեն տեսնում գործարարի մեղքը դատական այդ գործում, պարզապես ժամանակ է անհրաժեշտ, որ քննությունը դա պարզի:
«Մի քիչ էլ ժամանակ պետք է համբերենք, և մենք` բոլորս, կտեսնենք, որ նրանք սխալվել են Լևոն Հայրապետյանին մեղադրելու հարցում: Կարծում եմ` ժամանակի ընթացքում այդ խնդիրը կպարզաբանվի»,- ասաց Աբրահամյանը` հավելելով, որ տնային կալանքի թույլտվությունն արդեն ուրախալի լուր է: