|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ոչ իշխանական երեք ուժերի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ վաղը հրապարակելու են 12 կետերի արձագանքի գնահատականը, եւ որ դա լինելու է եռյակի գնահատականը, ՀՅԴ-ն տեղյակ է դրա մասին:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մանրամասն ներկայացրեց 12 կետերի ամփոփման ոդիսականը եւ հայտնեց, որ ՀՅԴ-ն մեղք չունի, որ այն դարձել է եռյակի ամփոփում:
Ըստ նրա` նախօրոք պայմանավորվածություն է եղել` հոկտեմբերի 8-ին առավոտյան քառյակով հանդիպել եւ վերջնական եզրակացության գալ, բայց դրա նախորդ օրը ՀՅԴ-ին ասել են, որ զբաղված են, եւ առաջարկել են աշխատել գրավոր տարբերակով: Եռյակն ուղարկել է իրենց կողմից մշակված տեքստի տարբերակը, ՀՅԴ-ն ներկայացրել է իր տարբերակը, սակայն արձագանք եռյակի կողմից այդպես էլ չեն ստացել:
«Մենք չենք ասել` դուք եռյակով արեք, իրենք են որոշել: Առանց գործընկերներին տեղակացնելու, որոնց հետ երկար ճանապարհ ես անցել... Այս ոճը մեզ համար ընդունելի չէ»,- ասաց Վարդանյանը: Նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ քառյակը քառյակ է այնքան ժամանակ, քանի կար միասնական դիրքորոշում: