|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում`Ֆիզուլիի ուղղությամբ, հոկտեմբերի 9-ին մշտադիտարկում կանցկացվի. հայտնում է ադրբեջանական АПА-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն ու նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովն և Պեթեր Սվեդբերգը:
Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն և Իրժի Աբերլեն: