|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երևանի կամերային թատրոնը բացել է նոր թատերաշրջանը: Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը նշեց, որ, բացի հիմնական խաղացանկից, հոկտեմբերի երկրորդ կեսին թատրոնում կցուցադրվի թատրոնի մասին պատմող ֆիլմ:
«Քանի որ «Մոսկվա» կինոթատրոնը հիմա զբաղված է, ֆիլմը կցուցադրվի մեզ մոտ, իսկ դեկտեմբերից հետո արդեն` կինոդահլիճներում»,- ասաց նա:
Թատրոնը նոյեմբեր ամսին կունենա նաև պրեմիերա` «Արմագեդոն +» պայմանական անունով: Ներկայացման բեմադրիչն Արա Երնջակյանն է, ներկայացման մեջ կխաղա թատրոնի հիմնական դերասանական կազմը: