|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Թուրքիայում հայկական եկեղեցիների վերադարձի ազգային քարոզարշավ է սկսել: Այդ մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի պաշտոնական կայքէջը:
Այն կոչ է անում հայերին` հոկտեմբերի 7-ին միավորվել եւ զանգահարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Քեւին Մըքքարթիին, որպեսզի նա լսումների եւ քվեարկության համար օրակարգ բերի ՆՊ 4347 օրինագիծը` ապահովելու համար Թուրքիայի կողմից գողացված հայկական եւ քրիստոնեական այլ եկեղեցիների վերադարձը տերերին:
Oրինագիծը պաշտպանում է Թուրքիայում ապրող քրիստոնյաների կրոնական ազատությունները: