|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 5-ին` ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Վլադիմիր Կ.-ն և 1998 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 21.30-ի սահմաններում, Երիտասարդական փողոցի վերջնամասում, վիճաբանության ժամանակ 1971 թ. ծնված Արմեն Ղ.-ն դանակով հարվածել է նրանց: Վլադիմիր Կ.-ին և Ռոբերտ Մ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 6-ին` ժամը 01.20-ին, Արմեն Ղ.-ն կամավոր ներկայացել է բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն: Արմեն Ղ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: