|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վանաձորում մեկնարկել է երեք քաղաքական ուժերի հրավիրած իրազեկման հանրահավաքը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ներկայիս իշխանությունը թաթախված է կոռուպցիայի մեջ, որի առավելագույն բարեփոխումը Շանթ Հարությունյանին ու նրա որդուն տարիների դատապարտման տալն է ու Սուրիկ Խաչատրյանին մարզպետ վերանշանակելը:
ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը հարթակից հարցեր ուղղեց հավաքվածներին. «Կա՞ն ձեր մեջ գործազուրկներ, վարկերի տակ ապրողներ, հուսահատվածներ... Ասեք, թող լսեն, որ չասեն, թե քաղաքական օրակարգ չունենք»:
Ըստ նրա` հոկտեմբերի 10-ի հանրահավաքը ահուսարսուռ է առաջացնում իշխանությունների մոտ: