|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը: Դաշնակահարի կատարմամբ կհնչեն Մոցարտի, Շուբերտի, Կոմիտասի և Դեբյուսիի ստեղծագործությունները:
Այս տարի «Երևանյան հեռանկարները» սկիզբ են առել մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյա հոբելյանին նվիրված հինգ համերգներով, այնուհետև ներկայացրել Ելենա Բաշկիրովայի մենահամերգը, իսկ մայիսի 13-ին տեղի ունեցավ Բեռլինի պետական նվագախմբի (Staatskapelle Berlin) հիշարժան համերգը` Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ:
Իր հոբելյանական` 15-րդ տարում «Երևանյան հեռանկարները» ընդգրկվեց Բրյուսելում կայացած` կրթության, մշակույթի, բազմալեզվության և երիտասարդության հարցերով եվրակոմիսար Անդրուլա Վասիլիուի հետ կայացած կլոր սեղանի մասնակիցների շարքում և համարվեց Եվրոպայի առաջատար մեկ տասնյակ փառատոներից մեկը: