|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում ինքնասպան է եղել PKK-ի (Քրդական աշխատավորական կուսակցության) սիրիական թևի 19-ամյա անդամ Ջեյլան Օզալփը, ով հայտնի է նաև Բերիվան Սասուն ծածկանվամբ (Twitter-ում անունն այդպես է):
Ըստ Haberler-ի՝ «Իսլամական պետություն»խմբավորման ահաբեկչական գործողություններին ստիպողաբար չմասնակցելու համար քրդուհին ինքնասպան է եղել` վերջին փամփուշտով կրակելով ինքն իրեն:
Նա անցյալ ամիս Քոբանի մեկնած BBC-ի թղթակցին հարցազրույց էր տվել, որում հայտնել էր՝ կնախընտրի մեռնել, քան ընկնել ահաբեկիչների ձեռքը: Հարցազրույցում նա նշել էր, որ ահաբեկիչների ձեռքն ընկնելու փոխարեն մահը կնախընտրի:
Չնայած ինքնասպանության մասին լուրին՝ որոշ լրատվամիջոցներ չեն բացառում, որ Սասունը կարող է դեռ ողջ լինել: