|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ` կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Հաստատված օրակարգի համաձայն՝ նիստում քննարկվել են «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի մշակած՝ արտոնագրային վճարներին վերաբերող առաջարկները:
Մասնավորապես` արծարծվել են ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների համար տեղական արտոնագրային հարկի սահմանմանը, ձեռնարկատիրական արտոնագրի ժամկետի երկարաձգմանը, զեղչային համակարգի կիրառմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Քննարկման ընթացքում խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն են ներկայացրել փոփոխությունների վերաբերյալ և հանդես եկել առաջարկություններով: Ամփոփելով վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է լրամշակել հարկային ոլորտին վերաբերող բարեփոխումների փաթեթը և վերջնական տարբերակ ներկայացնել: