|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվեց ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով հերթական դատական նիստը: Գործին կարող եք ծանոթանալ այստեղ:
Այսօրվա նիստի ժամանակ գործով ամբաստանյալ Արթուր Զադոյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը միջնորդեց դատարանին` վարույթից հեռացնել տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Կրոմվել Գրիգորյանին, սակայն դատավորը մերժեց այն:
Դատարանում մի քանի լրագրողների հետ զրույցում Կարո Կարապետյանը ներկայացրեց դեպքի մանրամասները, որը կարող եք դիտել տեսանյութում: