|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին դիմած կինը հայտնում էր, որ նույն օրը` ժամը 18.30-ի սահմաններում, անհայտ անձը Արենի գյուղում գտնվող իր տաղավարից գնումներ է կատարել և վճարել 1.000 ՌԴ ռուբլի, որի վրա, ինչպես հետո է նկատել, ռուսերեն գրված է եղել՝ «Վճարման միջոց չի հանդիսանում»:
Ոստիկանները պարզել են, որ գնումները կատարել է 1974 թ. ծնված Աշոտ Մ.-ն: Նա նշված տաղավարից գնել էր 4 լ գինի և 2 լ դեղձի օղի, որի դիմաց պետք է վճարեր 10.000 դրամ, սակայն վճարել է ՌԴ 1.000 ռուբլանոցի նմանությամբ հուշանվեր թղթադրամ: Աշոտ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է ևս մեկ հուշանվեր թղթադրամ: Կատարվում է հետաքննություն: