|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հյուրընկալել է հայտնի բեմադրիչ, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուային: Հանդիպումն անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում:
Ռոբերտ Ստուրուան Երևանում է Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում: Սեպտեմբերի 27-ին և 28-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Ռոբերտ Ստուրուան ներկայացրել է Թբիլիսիի «Ֆաբրիկա» թատրոնի «Մարիա Կալլաս» ներկայացումը (ըստ Թերրենս Մաքենելլիի): Ներկայացումը բեմադրվել է 2013-ին: «Մարիա Կալլասի» երևանյան պրեմիերային ներկա էր նաև բեմադրիչը` Ռոբերտ Ստուրուան: