|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Սերժ Սարգսյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում քննարկված կարևորագույն օրակարգային հարցերի շուրջ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր:
Հանրապետության Նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ-ի և նրա կառույցների գործունեությանը:
Նյու Յորքում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև այցելել է Սուրբ Վարդան Հայ Առաքելական եկեղեցի, ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև: Հանրապետության Նախագահն այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից հյուրընկալված աշխատանքային ճաշի ընթացքում հանդիպում է ունեցել Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայ համայնքի ականավոր համայնքային գործիչների հետ: