|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ»-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ Կոտայքի գործող մարզպետն իր արձակուրդն անցկացրել է Մեծ Բրիտանիայում: Վերջինս, ըստ մարզպետարանի մեր աղբյուրի, Մեծ Բրիտանիայում բավական մեծ գումարով ձեռք է բերել բնակարան, որը գրանցել է հարազատներից մեկի անունով:
Բնակարանի ձեռքբերման գործը գլուխ բերելուց հետո Ա. Հարությունյանը երկու դուստրերին թողել է այնտեղ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան՝ մարզպետական գործը շարունակելու։ Տեղեկացանք նաեւ, որ վերադառնալուց հետո նա վաճառքի է հանել Երեւանի կենտրոնում կապի եւ տրանսպորտի նախարարության հարեւանությամբ գտնվող «Հանարդնախագիծ» ինստիտուտի շենքը, որը գրոշներով սեփականաշնորհել էր այն ժամանակ, երբ քաղաքաշինության նախարար էր»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում