|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սեպտեմբերի 22-ին` ժամը 18.58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սպիտակ ավտոճանապարհին՝ ոլորանների վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34ԼQ484 պետհամարանիշով ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1982թ. ծնված Ա. Ա.-ին: Նրան տեղափոխել են Սպիտակ քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: