|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեպտեմբերի 20-ին` ժամը 01.10-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցի թիվ 140 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 19 LO 473 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Խ. Ա., ծնվ. 1976թ.) բախվել է «ՄԱԶ» մակնիշի 31 SL 834 պ/հ բեռնատարին և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Ա.-ն (ծնվ. 1997թ.) և Ա. Բ.-ն (ծնվ. 1977թ.) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Հ. Ա.-ն (ծնվ. 2004թ.)` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: