|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան): Սերժ Սարգսյանը Վատիկանում առանձնազրույց կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, այնուհետ կհանդիպի Սուրբ Աթոռի պետքարտուղար` կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ:
Հանրապետության նախագահը Վիտտորիանո թանգարանային համալիրում կմասնակցի «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որտեղ հանդես կգա ելույթով: Նախագահը կայցելի նաև Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ:
Եկեղեցու գլխավոր խորանի առջև Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ կդնի և հարգանքի տուրք կմատուցի նահատակների հիշատակին: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կայցելի Վատիկանյան թանգարաններում հայկական միջնադարյան խաչքարի մշտական ցուցադրության սրահ: Նախատեսվում են նաև հանդիպումներ Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների և Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ: