|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեպտեմբերի 15-ին` ժամը 11.40-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Բորյան փողոցից բերման են ենթարկել 1986 թ. ծնված, նախկինում դատված Հովհաննես Մ.-ին, որի մոտ անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել և առգրավվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ` դեղին զանգվածով:
Հայտնաբերվածի վերաբերյալ Հովհաննես Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը՝ «պիրալգին» տեսակի դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: