|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրաքում գտնվող եզդի փախստականների համար իրավիճակը մնում է ծայրահեղ:
Yerkir.am-ի հետ զրույցում «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին նշեց, որ օրեր առաջ, երբ տեղի եզդիները կրկին փորձել են բողոքի ակցիա կազմակերպել, քանի որ իրենց հասանելիք օգնությունը տեղ չի հասնում, Իրաքի իրավապահ մարմինները ձերբակալել են ակտիվիստներին:
Այս պահին, Մուրազիի տեղեկացմամբ, եզդիները սննդի կարիք ունեն: «Միայն Զախո քաղաքում 100 000-ից ավել եզդի փախստական կա, որոնք ո՛չ սնունդ ունեն, ո՛չ էլ քնելու տեղ»,- ասաց նա: