|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սեպտեմբերի 10-ին` ժամը 20.20-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Կամո Դ.-ին և 1990 թ. ծնված Սիմակ Դ.-ին:
Նրանցից առաջինի մոտ հայտնաբերվել է 19, իսկ մյուսի մոտ` 23 կգ հանքանյութի նմանվող զանգված: Կամո Դ.-ն բացատրություն է տվել, որ նույն օրն առավոտյան իրենք գնացել են նշված հանքախորշից ոսկու հանքանյութ գողանալու, վերամշակելու և ոսկի ստանալու նպատակով: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: