|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեցին և ընդունվեցին ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված համաձայնագրերը, որոնցով ՀՀ-ն վարկեր է վերցնում կրթության ոլորտի բարեփոխումների համար:
Վարման կարգով ելույթ ունենալով` ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ թեև վարկ վերցնելու նպատակը բարի է, սակայն, ելնելով այն բանից, որ ՀՀ պետական պարտքն անցնում է թույլատրելի սահմանը, նաև այն հանգամանքը, որ վարկերը շատ հաճախ իրենց նպատակին չեն ծառայում, ՀԱԿ խմբակցությունը քվեարկելու է ձեռնպահ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու այդ համաձայնագրերին, քանի որ ԲՀԿ-ի համար ընդունելի չէ, որ վարկային պարտավորությունները հետևողականորեն ավելացվում են, ինչը նպաստում է ՀՀ պետական պարտքի մեծացմանը, որը հասնում է 5 միլիարդի սահմանագծին: