|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական շրջանակները հայտնում են, որ անցյալ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստը բավական բուռն է անցել: Սերժ Սարգսյանը մանրակրկիտ խոսել է սահմանադրական հանրաքվեի մասին, նաեւ դժգոհություն հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից, որ նա գարնանային նստաշրջանի վերջում չի կարողացել պատշաճ ձեւով ապահովել ՀՀԿ-ական պատգամավորների ներկայությունն ԱԺ-ում, ինչի պատճառով մի շարք օրինագծեր հայտնվել են չանցնելու վտանգի առաջ:
Սարգսյանն անդրադարձել է նաեւ ՀՀԿ-ական կանանց եւ հրահանգել` իրար հետ քիչ գզվռտվել գործուղումների եւ այս կարգի այլ պատճառներով: Նա ասել է , որ այդօրինակ հակասությունները արագ հայտնվում են մամուլի էջերում եւ դառնում համընդհանուր քննարկման առարկա, ինչը վատ է ազդում ՀՀԿ-ի շուրջ ձեւավորված մթնոլորտի վրա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում