|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
«Հրապարակի»` Գորիսի աղբյուրների հավաստմամբ՝ Սուրիկ Խաչատրյանը արդեն թիմ է հավաքում՝ հին ու նոր դեմքերից: Մասնավորապես, փոխմարզպետի պաշտոն է խոստացել մի պատմաբանի:
«Գորիսի «Սյունիք» ինստիտուտի շրջանավարտ Լիսկան հայտնի է պատմախոհական թեմայով զրույցների նկատմամբ սիրով, ավելին՝ նա իրեն համարում է Օրբելիների ժառանգորդը: Եվ չի բացառվում, որ շուտով դոկտորական թեզ պաշտպանի: Սուրիկ Խաչատրյանը պաշտոններ է խոստացել ոչ միայն իր հին յուրայիններին, այլև դիվանագիտորեն որոշել է սիրաշահել նաև իրենից ոչ այնքան գոհ սյունեցիներին: Ասում են՝ նա ցուցակ է կազմել, թե ով ինչի կարիք ունի, ում ինչով կարող է գրավել իր կողմը: Մի խոսքով, Լիսկայենց տանն արդեն մարզպետական անցուդարձ է»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։