|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
«Հրապարակը» գրում է. «Շաբաթ օրվա ՀՀԿ խորհրդի նիստը բավական «ցավոտ» է եղել հատկապես ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի համար, ում նախագահը հստակ հրահանգ է տվել՝ խելոք մնալ և կուսակցության գծի մեջ լինել: Խորհրդի նիստում հնչած ելույթների մի մասը վերաբերել է կուսակցական կարգապահությանն ու համախմբվածությանը, ինչն ակնհայտորեն դուր չի եկել Վարդան Այվազյանին:
Նա իր ելույթում նման դրսևորումները կոչել է տարակարծություններ և ժողովրդավարության դրսևորում, սակայն Սերժ Սարգսյանը կշտամբել է նրան և նկատել, որ այդ տարակարծությունները կուսակցության խմբակցության քննարկումների ժամանակ պետք է հայտնել, իսկ երբ նախաձեռնությունը հասնում է Աժ, պետք է բոլորը համախմբված լինեն դրա շուրջ և միանման պահվածք դրսևորեն: Մինչդեռ Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Այվազյանը հաճախ է իրեն ընդդիմադիրի պես պահում, ընդամենը անցած շաբաթ հանձնաժողովի նիստում նա էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանին պատին է դեմ տվել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։