|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ Խորհրդի նիստից առաջ, երբ Yerkir.am-ի թղթակիցը ցանկացավ հարց ուղղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Նա, ենթադրելով, թե ինչ հարց է հնչելու, ասաց. «Թափուր պաշտոն կա՞ էլի»" Հետո շարունակեց. «Նման բան ոչ մեկը չի առաջարկել, բայց դա ձեր բնավորությունն ա` էս մի տարի ա, որտեղ մի պաշտոն ազատվեց, ինձ ուղարկեցիք այնտեղ»:
Yerkir.am-ի այն հարցին` եթե առաջարկեն պաշտոն, կհամաձայնի՞, Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. «Խի՞ չեմ ցանկանա որ»: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այդ դեպքում Սյունիքի մարզը կրկին կհայտնվի վախի մթնոլորտում, Սուրեն Խաչատրյանը հակադարձեց լրագրողին` «բա դու չե՞ս վախենում»: Ի դեպ, զրույցին խառնվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` նախատելով մի լրագրողի: Մանրամասները` տեսանյութում