|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ամփոփելով Ֆրանսիայից Հայաստան ժամանած խորհրդարանականների այցը, նշեց, որ Դաշակցություն- Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցություն հարաբերությունները նոր չէ, որ ստեղծվել են, այլ արդեն բավականին ջերմ են:
Հիշեցնենք, որ 2014-ը հռչակվել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության հիմնադիր, անվանի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսի տարի: Ժան Ժորեսը այն եզակի քաղաքական գործիչներից էր, որ 1915թ-ին բարձր ամբիոններից բարձրաձայնեց հայ ժողովրդի հանդեպ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ջարդերը` դատապարտելով ցեղասպանության երևույթը: Ֆրանսիայի խորհրդարանում իշխող մեծամասնություն կազմող Սոցիալիստական կուսակցության պատգամավորական պատվիրակությունը երկու օր շարունակ մասնակցեց Ժան Ժորեսի մահվան 100 ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին:
Կիրո Մանոյանի խոսքով` ֆրանսիացի խորհրդարանականների այցը Հայաստան կնպաստի Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների և Դաշնակցություն-Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցություն հարաբերությունների սերտացմանը: Տարբեր հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր թեմաներ` Ցեղասպանության ճանաչումից մինչև Ցեղասպանության ժխտման քրեականացում, ԼՂ կարգավորմանն առնչվող հարցեր, զինադադարի խախտում և այլն: