|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«ՆԱՏՕ-ի անդամ երկրները հավատարիմ են մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանն աջակցելու գործին», - ասված է ՆԱՏՕ-ի ուլելսյան գագաթնաժողովի հռչակագրում, որը ստորագրել է նաեւ Հայաստանը:
ՆԱՏՕ-ի անդամ պետություններն աջակում են տարածաշրջանի, այդ թվում՝ Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` Միավորված Ազգերի խարտիայի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմունքներով: 113 կետանոց փաստաթղթում նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները շարունակում են գործընկեր պետություններին աջակցել, որպեսզի արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերում նրանք անկախ եւ ինքնուրույն, ճնշումներից եւ սպառնալիքից զերծ որոշումներ կայացնեն:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Երկիրն այսօրի»-ի հետ զրույցում ասել է, որ հռչակագրի վերաբերյալ մեկնաբանություններ չունեն:
Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանը բոյկոտել էր ՆԱՏՕ-ի՝ 2010 թվականի Չիկագոյի գագաթնաժողովը: Երեւանն այդ ժամանակ չէր ստորագրել գագաթնաժողովի հռչակագիրը, որում ամրագրված էին նույն դրույթները։