|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի կողմից նախատեսված էր և անցկացվել է վերականգնողական ծրագիր: Այն ֆուտբոլիստները, ովքեր Լատվիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ ընդգրկված էին հիմնական կազմում, անցկացրեցին վերականգնողական միջոցառումներ, իսկ պահեստայինները՝ վերականգնողական մարզում: Մարզմանը մասնակցեց նաև Ռոբերտ Արզումանյանը, ով, կատարելով մի շարք անհատական վարժություններ, միացավ ընդհանուր խմբին:
Սեպտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, Հայաստանի ազգային հավաքականն ուղիղ չարտերային չվերթով կմեկնի Կոպենհագեն: Թիմը կհանգրվանի «Հիլթոն» հյուրանոցում: Նույն օրը երեկոյան կանցկացնի առաջին մարզումը Դանիայում:
ՀՖՖ պաշտոնական կայք