|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է կառավարության՝ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրելու առաջարկը:
Պուտինը նպատակահարմար է համարում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի ստորագրումը. հայտնում է Московский комсомолец-ը: Այդ մասին ասվում է Պուտինի հրամանագրում՝ հրապարակված իրավական ինֆորմացիայի պաշտոնական պորտալում:
Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը Աստանայում մայիսի 25-ին ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից:
Նշենք, որ Նուրսուլթան Նազարբաևը օրերս հայտարարել էր, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք գագաթաժողովում կորոշվի ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու հարցը: