|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քիչ առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Լատվիա, որտեղ սեպտեմբերի 3-ին կանցկացնի ընկերական հանդիպում Լատվիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում: Խաղի սկզիբը Երևանի ժամանակով ժամը 21:45-ին:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լատվիա են մեկնել` Գևորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին, Կամո Հովհաննիսյանը և Ալեքս Էնրիկե դա Սիլվան: Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները կմիանան թիմին Լատվիայում:
ՀՖՖ պաշտոնական կայք