|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դրական է վերաբերվում սահմանամերձ համայնքներին արտոնություններ շնորհելու գաղափարին:
«Ես միշտ էլ լավ եմ վերաբերվել այն մտքին, որ այն բնակավայրերը, որոնք գտնվում են հակառակորդի կրակահերթի տակ, ունենան համապատասխան արտոնություններ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀՅԴ և ԲՀԿ խմբակցության պատգամավորները, օգոստոս ամսին այցելելով սահմանամերձ համայնքներ և տեղում ծանոթանալով առկա խնդիրներին, որոշել են մշակել օրինագիծ սահմանամերձ համայնքներին հատուկ` «սահմանապահ» կարգավիճակ տալու մասին, այսինքն` պետք է սահմանվի «սահմանապահ համայնք» հասկացությունը, որը կենթադրի մի շարք արտոնություններ տվյալ համայնքի բնակիչների համար: Նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է հանդես եկել նման օրինագծով:
Սեյրան Օհանյանի խոսքով` սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու հետ կապված` վարչապետի ցուցումով քննարկումներ են ընթանում: Նախորդ տարիներին կառավարությունը մի քանի արտոնություններ արդեն սահմանել է: Պաշտպանության նախարարությունը ևս առաջարկություններ է ներկայացրել այդ կապակցությամբ, և բոլոր առաջարկությունները աշխատանքային խմբի կողմից կքննարկվեն, ու կկայացվեն համապատասխան որոշումներ: