|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու և ՀՀ ոստիկանապետի նախկին տեղական Սաշա Աֆյանի թոռնուհու տեղի ունենալիք հարսանիքին երեկ հրավիրվել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Կապված հարսանիքի հետ, այսօր տեղի չի ունենալու ՀՀԿ ԳՄ նիստը, որը սովորաբար տեղի է ունենում հինգշաբթի օրերին: Այս մասին թերթին ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ հայտնելով, որ նիստը տեղի կունենա ուրբաթ օրը։ «Նրանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նիստի հետաձգման պատճան այն է, որ ՀՀԿ վերնախավը զբաղված է լինելու հարսանիքո՞վ։ Նա պատասխանեց. «Այդ հարցերով ինձ մի դիմեք, մյուսներին դիմեք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: