|
Փոխարժեքներ
04 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.19 |
| EUR | ⚊ | € 422.53 |
| RUB | ⚊ | ₽ 4.1972 |
| GBP | ⚊ | £ 491.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլում ավարտվեց վերջին պատասխան հանդիպումը: Բուլղարական «Լուդոգորեց»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ ռումինական «Ստյաուա»-ի նկատմամբ, և քանի որ թիմերի առաջին խաղում նույն հաշիվն էր գրանցվել ռումինացիների օգտին, այդ պատճառով խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, սակայն այդ ընթացքում էլ հաշվի մեջ փոփոխություն չարձանագրվեց, և թիմերը խմբային փուլի մասնակցին որոշեցին 11 մետրանոց հարվածաշարերով, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին «Լուդոգորեց»-ի ֆուտբոլիստները: