|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 24-ին` ժամը 03.20-ին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Նապա քաղաքից 8 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ (հիպոկենտրոնը՝ մոտ 11 կմ խորության վրա):
Օգոստոսի 26-ի ժամը 06.30-ի դրությամբ երկրաշարժից տուժածների թիվը 207 է, վնասվել է 100-ից ավելի շինություն: Երկրաշարժին հետևել է 30 հետցնցում՝ 2.5 - 3.6 մագնիտուդ ուժգնությամբ:
ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել նահանգի ճգնաժամային օպերատիվ կենտրոնի (ՃՕԿ) հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ տուժածների թիվը շարունակում է աճել, նրանց թվում կան նաև հայեր, որոնց ինքնությունը ճշտվում է: Կալիֆոռնիայի ՃՕԿ-ի հետ պահպանվում է շարունակական կապ, հավելյալ տեղեկատվության մասին կհաղորդվի լրացուցիչ: