|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց ֆինանսական բուրգի գործով դատական նիստը: Պատճառն, ինչպես միշտ, ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի վատառողջ լինելն էր, սովորականի նման նրա համար շտապօգնություն էր հրավիրվել:
Ամբաստանյալի խոսքով` ինքը վատացել է դատարան գալու ճանապարհին: Այդ կապակցությամբ գործով մեղադրողն ասաց, որ եթե հետևի ամբաստանյալի խոսքերին` հնարավոր է միջնորդի այս գործով նիստերն այսուհետ անցկացնել քրեակատարողական հիմնարկում:
Անդրեասյանի պաշտպան Սարգսյանն էլ, իր հերթին, հայտարարեց, որ ցանկանում է իր պաշտպանյալի նկատմամբ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնել:
Նշենք, որ, ըստ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի` փաստաբանին ուղարկված գրության, ՔԿՀ-ի կալանավոր Արթուր Անդրեասյանին հետազոտության ենթարկելու արդյունքում պարզվել է, որ նրա կիստաները մեծացել են, և կլինիկայում նկատվում է բացասական դինամիկա:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 8-ին: