|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ այս ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում փորձ է արվելու ներդնել նոր հանրակրթական առարկա` ազգային երգն ու պարը:
Նախարարը տեղեկացրեց, որ 10 դպրոցում 1,5-2 տարի փորձարկում կիրականացվի և կորոշվի, թե ո՞ր դասարանից է ներդրվելու ծրագիրը:
«Բացի այդ, մենք համագործակցում ենք ՀՀ ՊՆ-ի և Երկրապահ կամավորականների միության հետ և ռազմահայրենասիրական նոր հայեցակարգ ենք մշակում` հաշվի առնելով նաև սահմանում տեղի ունեցող վերջին դեպքերը: Նոր հայեցակարգը համապատասխան ծրագիր դարձնելու և դպրոցներում կիրառելու քայլեր են արվում»,- ասաց նախարարը: