Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում այսօր տեղի ունեցավ բռնցքամարտի մրցումները: Այստեղ Հայաստանը ներկայացնում են երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը և երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը:
Մեր մարզիկներից առաջինը ռինգ դուրս եկավ Անուշ Գրիգորյանը, ում մրցակիցը Ղազախստանը ներկայացնող Ալուա Բալկիբեկովան է: Հայ մարզուհին գեղեցիկ և գրագետ մենամարտ անցկացրեց և առանց մեծ դժվարության հաղթեց ղազախ մարզուհուն: Անուշ Գրիգորյանի հաջորդ մրցակիցը կլինի Հաունգ Քսիո Վենգ – Չանգ Յուան զույգի հաղթողը:
Մեր մյուս մասնակիցը՝ Նարեկ Մանասյանը ռինգ դուրս կգա ավելի ուշ: Նրա առաջին մրցակիցը թուրք Մուհամեդ Ուֆուկն է: Վերջինիս հաղթելու դեպքում Մանասյանի հաջորդ մրցակիցը կլինի Ղազախստանը ներկայացնող Վադիմ Կազակով և նորվոգացի Տրեգեն Վագեր Բերկ զույգի հաղթողը: Տեղեկացնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: