|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իրաքում դեռ շարունակվում է եզդիների ցեղասպանությունը: Քրդերը չեն դադարում սպանել և տեղահանել եզդիներին.
«Այսօր ցեղասպանություն է տեղի ունենում, սա նման է Հայոց ցեղասպանությանը, երբ այդ կոտորածների նկարներ ես նայում, քեզ թվում է, թե Հայոց ցեղասպանության թանգարանում ես գտնվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեդիա-Շանգալ» եզդդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:
Բանախոսի հավաստմամբ եզդիները արդեն ազատագրել են մի քանի բնակավայրեր, բայց չեն կարողանում վերադառնալ իրենց տները, որովհետև վախենում են և երաշխիք չունեն, որ այնտեղ ապահով կլինի, իսկ երաշխիք կարող են տալ միայն միջազգային խաղաղապահ ուժերը:
«Այս վատ օրերին իմ սիրտը ուրախացնում է այն օգնությունը, որ մենք ստանում ենք: Իր օգնությունն է առաջարկել նաև ԼՂՀ-ն, հայտարարելով, որ կարող է ապաստան տալ փախստականներին»,-նշեց Ամո Շարոյանը:
Բանախոսը անդրադարձավ նաև Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի հետևյալ հայտարարությունը, որտեղ նա ասել էր. «Թքեմ ես քրդերի կրոնի վրա, եթե դա է իրենց կրոնը և գնդակահարում են եզդի ժողովրդին»:
Ամո Շարոյանի կարծիքով ոչ ոք իրավունք չունի թքել, որևէ կրոնի վրա և համաձայն չէ Թամոյանի խոսքերի հետ: