|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Նորվեգիայի Տրոմսյո քաղում երեկ տեղի ունեցավ շախմատային օլիմպիադայի վերջին տուրը, որն ընդհանտվել է տխուր պատահարի պատճառով: Ինչպես հաղորդում է chess-news.ru կայքը, Սելշելյան կղզիների հավաքականի շախմատիստ 65-ամյա Մեյեր Կուրտուն խաղի ժամանակ սրտի նոպա է ունեցել: Խաղընկերը բարձր գոռացել է և օգնություն կանչել, ինչի հետևանքով շատ մասնակիցներ, ովքեր խաղում էին այդ պահին, դուրս են եկել դահլիճից, կարծելով թե ահաբեկչության վտանգ կա: 65-ամյա շախմատիստին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը: