|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ ասուլիսը վերածեց շոու-ներկայացման: Ասուլիսը տեղի ունեցավ ոչ թե նախարարության շենքում, այլ` նախարարի ընտանիքին պատկանող «Լեո 52» ակումբում:
Ասուլիսն էլ ակումբային ոճի էր. անձամբ Մանուկյանը երեկ չէր մասնակցում ասուլիսին. սեղանի երկայնքով նստած էին նրա 5 տեղակալները, որոնց գլխավերեւում տեղակայված էկրանին հերթով ցուցադրվում էին Հովհաննես Մանուկյանի լուսանկարները: Ասուլիսի կեսից հանդիսավոր կերպով, դանդաղ քայլքով սրահ մտավ անձամբ նախարարը, բայց նստեց ոչ թե բանախոսների, այլ` լրագրողների կողքին, եւ սկսեց ամենայն ուշադրությամբ լսել իր ենթականերին: Երբ ԱՆ տեղակալներն ավարտեցին իրենց խոսքը, պարզվեց` լրագրողները հարցեր չունեին, եւ իրավիճակը փրկելու համար Մանուկյանն ինքը հարց տվեց. «Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել այս ընթացքում»:
Այսքանով ասուլիսն ավարտվեց: Հետո Մանուկյանը կանգնեց սենյակի մեջտեղում՝ պատրաստվելով պատասխանել լրագրողների հարցերին, բայց արդեն լրագրողներից շատերը հեռացել էին»։