|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Նանկին մեկնող Հայաստանի պատվիրակության մեջ է նաև ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյան, ով մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշոնական կայքին տեղեկացրել է, որ ընտրվել են լավագույն ծանրորդներն ու ծանրորդուհին:
-Նանկին գնում են լավագույնները, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով ու նաև ցույց տված արդյունքներով ապացուցել են, որ արժանի են պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերում մասնակցելուն: Նրանցից սպասելիքները շատ մեծ են: Հատկապես տղաները պայքարելու են ամենաբարձր պարգևների համար,- ասել է Վահան Խեչանյանը:
Ֆեդերացիայի փոխնախագահը նշել է նաև, որ ֆեդերացիան ծանրորդների մարզումային լավագույն պայմանների համար կատարել է բոլոր պահանջները, ուստի սպասվում է, որ նրանք էլ համարժեք պատասխան կտան: