|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ Սյունիքի մարզի 12 ընտանիք ունեցող Տավրուս գյուղի դպրոցն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենա: Տավրուսի գյուղապետ Սլավիկ Կարապետյանի խոսքով՝ դպրոցն այս պահին երեք աշակերտ ունի, նախկին՝ 50-ի փոխարեն:
«Ծնողները աշխատանք չունենալու պատճառով գնացել են գյուղից, իրենց երեխաներին էլ հետներն են տարել: Ու այսպես, ամեն տարի գնում եմ այստեղ-այնտեղ մի ընտանիք եմ փնտրում, որ իրենք էլ իրենց հետ երեխա բերեն, որ դպրոցը չփակվի, գոյատևի: Մահանում է մեր գյուղը: ՀՀ կառավարության անուշադրության պատճառով է, որ մենք այսօր այս պատկերն ունենք»,-«Ժողովուրդի հետ զրույցում նշել է գյուղապետը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։