|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Առաջին անգամ միջազգային մրցույթների պատմության մեջ հայկական կոլեկտիվը հրավեր է ստացել հանդես գալու Ասիայում անցկացվող միջազգային մրցույթի շրջանակներում, ընդ որում՝ որպես մրցույթի պաշտոնական նվագախումբ: 2014թ-ի օգոստոսի 11-18-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը /դիրիժոր` Սերգեյ Սմբատյան/ ելույթ կունենա Չինաստանի Ֆոշան քաղաքում՝ Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, ինչպես նաև հանդես կգա մրցույթի գալա համերգին:
Նվագախումբը նաև ելույթ կունենա երկու համերգով Չինաստանի մշակութային մայրաքաղաք Գուանչժոյի հեղինակավոր համերգասրահներում՝ ներկայացնելով բազմաժանր և յուրահատուկ համերգային ծրագիր:
Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթը աշխարհի մշակութային կյանքի ամենահեղինակավոր և նշանակալի միջոցառումներից է: Վերջինիս շրջանակներում դարերի ավանդույթներ ունեցող հայ կատարողական արվեստի ներկայացումը իսկապես մեծ պատիվ և նույնքան մեծ պատասխանատվություն է: