|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շիրակի մարզի դատախազը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Կումայրիի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Սամվել Չ.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նշված քննչական բաժանմունք:Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:
Նախաքննությունն իրականացնող քննիչը, սակայն, միջոցներ չի ձեռնարկել մեղադրյալին մեկուսարանում պահելու համար և նույն օրն առանց համապատասխան որոշման մեղադրյալին ազատ է արձակել:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: